+374 (011) 203-203, +374 (012) 203-203

Ամբողջ աշխարհում ժամանակակից և առաջատար բոլոր ընկերություններում, արտադրամասերում և գործարաններում տեղադրված են աշխատակիցների աշխատաժամերի հաշվարկի և մուտքը վերահսկող սարքեր։ Սահակ-Սերվիս ընկերությունը իրականացնում է նման սարքերի վաճառք, տեղադրում և սպասարկում։ Եթե Ձեզ անհրաժեշտ է բարձրացնել կազմակերպության աշխատակիցների կարգապահությունը, վերահսկել աշխատակիցների հաճախումները և աշխատաժամերը, ապա դիմեք մեզ։ Սահակ-Սերվիս ընկերությունը ունի աշխատաժամերի վերահսկման սարքավորումների լայն տեսականի։

 

Macroscop-ը հզոր տեսավերլուծության և ցանցային տեսագրիչերի (NVR) միջոցով բաց հարթակում տեսահսկման համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող համաշխահային ընկերություն է:

Այն հիմնադրվել է 2008 թվականին

Ունի տեսավերլուծության 18 մոդուլ:

Համատեղելի է 5 000+ մոդելի տեսախցիկների հետ, +ONVIF, + PSIA, +RTSP, +HTTP:

Համակարգի տեղակայումն ու կազմաձևումը տևում է 10 րոպե:

23 000 իրականացված նախագծեր:

300 000+ տեսախցիկներ աշխատում են Macroscop ԾԱ-ով:

5 000+ գործընկերներ ամբողջ աշխարում:

40+ վաճառքի երկիր:

Ձեր համակարգին տրամադրվող տեխնիկական աջակցության արժեքը 0 է:

Ձեր անձնակազմի վերապատրաստման և հավաստագրման արժեքը 0 է:

Նախքան վաճառքը ձեր նախագծերի համար տրամադրվող ծառայությունների արժեքը 0 է:

Macroscop ԾԱ-ի թարմացումների արժեքը 0 է:

 

Macroscop ԾԱ-ի հնարավորությունները՝

 

  • Արագ տեղակայում

Կառավարման կամ ծրագրավորման ոչ մի հատուկ հմտություն չի պահանջվում: Ոչ մեծ չափերի համակարգի տեղադրումն ու կարգաբերումը տևում է 10 րոպեից ոչ ավել:

  • Հարմար օգտագործվող և ֆունկցիոնալ միջերես

IP-տեսախցիկների համար նախատեսված Macroscop ԾԱ-ն պարզ օգտագործվող համակարգ է: Ընդ որում, դրա օգտագործման հարուստ հնարավորությունները թույլ են տալիս համակարգը հարմարեցնել կոնկրետ պատվիրատուի անհատական պահանջներին:

  • Հարմար նավիգացիա

Macroscop ԾԱ-ն օգտագործողներին առաջարկում է համակարգում տեսախցիկների դիտման մի քանի եղանակ: Դրանցից մեկը հատակագծերի հետ աշխատելու ճկուն գործիք է, որը թույլ է տալիս դիտել նախապես ներբեռնված հատակագծի վրա գտնվող տարբեր վայրերի տեսախցիկները և դրանք բաշխել ըստ հատակագծի:

 

 

 

Macroscop-ի ինտելեկտուալ արտադրանքները՝

  • Ծխի և կրակի դետեկտոր

Տեսախցիկի տեսադաշտում հայտնաբերել ծխի կամ կրակի նշաններ:

  • Դեմքերի ճանաչում

Կազմակերպել մարդկանց ավտոմատ կերպով վերահսկվող մուտքը դեպի տարածք:

  • PTZ-տեսախցիկների կառավարում

Մոտեցնել, հեռացնել, դիտափոխել տեսախցիկի պատկերը, կառավարել տեսախցիկը:

  • Այցելուների հաշվարկ

Հաշվել այցելուների թիվը:

  • Ավտոմեքենաների համարանիշերի ճանաչում

Կազմակերպել ավտոմեքենաների ավտոմատ կերպով վերահսկվող մուտքը դեպի տարածք:

  • Ջերմային քարտեզ

Հետևել այցելուների շարժման հետագծին, կանգառներին, գնահատել դրանց հոսքի ինտենսիվությունը:

  • Մարդկանց կուտակման դետեկտոր

Հաշվել մարդկանց թիվն ամբոխի մեջ, ծանուցել տրված շեմը գերազանցելու մասին:

  • Որոշել հերթի երկարությունը

Հաշվել հերթում կանգնած մարդկանց թիվը, ծանուցել տրված շեմը գերազանցելու մասին:

  • Fisheye-տեսախցիկների պտույտը

Դիտել ծավալուն համայնապատկերը կամ 2 կամ 4 կադրի վրա բաժանված համայնապատկերը:

  • Դեմքերի հայտնաբերում

Հայտնաբերել և բազայում գրանցել մարդու դեմքը:

  • Ինտերակտիվ որոնում և տեսախցիկների միջև թրեքինգ

Հետևել տեսախցիկների միջև մարդու տեղաշարժին, տեսաարխիվում փնտրել կասկածյալին:

  • Սաբոտաժի դետեկտոր

Հայտնաբերել տեսախցիկների անսարքությունները կամ դրանք դիտմամբ շարքից հանելու փորձերը:

  • Անձնակազմի ակտիվության վերահսկում

Իրականացնել աշխատանքային տարածքում անձնակազմի ներկայության և ակտիվության մոնիթորինգ:

  • Պատկերով 1 ալիքի պահում

Անհաղթահարելի գործոններից անկախ ապահովել անընդհատ տեսահոսքը, տեսաարխիվի գրանցումը:

  • Թրեքինգ

Իրականացնել առանձնացված տարածքի պարագծի, սահմանների կամ սահմանագծերի վերահսկողություն:

  • Ձայնահոսքերի մշակում

Երկու ուղղություններով էլ գրանցել և հաղորդել ձայնը:

  • Մոռացված իրերի դետեկտոր

Հայտնաբերել մոռացված իրն ու որոշել, թե այն ով է մոռացել:

  • Բարձր ձայնի դետեկտոր

Ֆիքսել տրված շեմը գերացանցող աղմուկը:

  • Սաղավարտների բացակայության դետեկտոր

Հայտանաբերել, ֆիքսել առանց սաղավարտի մարդկանց և ծանուցել այդ մասին:

  • Այցելուների 3D հաշվարկ

Իրականացնում է այցելուների թվի հաշվարկ

"Securika Moscow" միջազգային ցուցահանդեսը Ռուսաստանում ամենամեծն է անվտանգության, հրդեհային անվտանգության տեխնիկայի եւ սարքավորումների ցուցահանդեսում:

Ներքին եւ օտարերկրյա արտադրողների եւ մատակարարների անվտանգության եւ հրդեհային պաշտպանության տեխնիկայի եւ սարքավորումների ներկայացուցիչները հնարավորություն ունեն կարճ ժամանակում իրենց արտադրանքը ցուցադրելու շահառուներին, մեծ թվով մասնագետներին: Միջազգային ցուցահանդես "Securika Moscow 2018" - ը իր արտադրանքը ռուսական շուկայում խթանելու արդյունավետ գործիք է: Ցուցահանդեսին մասնակցությունը թույլ է տալիս ներգրավել նոր հաճախորդներ, ավելացնել ծավալները եւ ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը:

"Securika Moscow" ցուցահանդեսի այցելուները անվտանգության համակարգերի տեղադրման մասնագետներ են, անվտանգության ապրանքների մեծածախ եւ մանրածախ առեւտրի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անվտանգության եւ հրդեհային պաշտպանության սարքավորումների շահագործման մասնագետներ: Ցուցահանդեսում նրանք հնարավորություն ունեն ծանոթանալու մասնակիցների ցուցադրած նորույթներին եւ ընտրելու իրենց բիզնեսի խնդիրների լուծման համար անհրաժեշտ ապրանքները:

"Սահակ Սերվիս" ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ "Securika Moscow" ցուցահանդեսին:

Տպիչների գյուտից հետո այդ սարքերը արագորեն դարձել են խոշոր կորպորացիաների և փոքր տնային տնտեսությունների գործառնությունների կարևորագույն մասը:

Նույնիսկ տանը, տպիչները օգտագործվում են գործնական նպատակների համար, ինչպիսիք են տպագրական հանձնարարությունները, մթերային ցուցակները և արվեստի նախագծերը:

 

 Այնուամենայնիվ, ինչպես բոլոր տեխնոլոգիական գյուտերը, տպիչների մասին փաստերը միաժամանակ կարող են լինել լուսավոր և զվարճալի: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր տպիչների մասին՝

 

  • Լազերային տպիչի քարթրիջները տաքանում են մինչև 205 աստիճան:
  • Քարթրիջները շարժվում են այնքան արագ, որ տպելու ընթացքում նույնիսկ 205 աստիճան տաքանալու դեպքում թուղթը չի հասցնում այրվել կամ սևանալ:
  • Ամեն անգամ քարթրիջներ լիցքավորելիս օգտագործում եք մոտ 4 լիտր նավթ:
  • Լազերային տպիչները ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում քան դյուրակիր համակարգիչը ( Դուք, ինչպես շատերը, հավանաբար կարծում եք, որ ձեր լազերային տպիչը ավելի քիչ ուժ է սպառում, քան ձեր աշխատասեղանի համակարգիչը վերջինիս մեծ չափի պատճառով: Սակայն սա ամբողջովին ճշմարիտ չէ:

 

Լազերային տպիչը սպառում է ավելի քան երեք անգամ ավելի մեծ ուժ, քան դյուրակիր համակարգիչը, մինչդեռ երկուսն էլ ակտիվորեն օգտագործվում են:

Այնուամենայնիվ հաամակարգիչը մոտ 5 անգամ ավելի մեծ ուժ է օգտագործում, քան ձեր լազերային տպիչը:):

 

  • Տպիչների քարթրիջները դիտվում են որպես միջավայրի համար մեծ սպառնալիք: Չնայած տպիչի քարթրիջների մոտ 70 տոկոսը կարող է վերամշակվել, նրանց մեծամասնությունը դեռևս գտնվում է աղբավայրերում, քանի որ նրանց օգտագործողները դեն են գցում դրանք:
  • Եթե կարծում եք, որ ձեր՝ վերջերս ձեռք բերված կոմպակտ տպիչը փոքր է, դուք պատկերացում չունեք, թե որքան փոքր տպիչ գոյություն ունի աշխարհում: Նույնիսկ փոքրիկ պիտակի տպիչը, որը կարող եք օգտագործել, աշխարհում ամենափոքր տպիչի համեմատ ոչինչ է:
  • Աշխարհի ամենափոքր տպիչը հայտնի է որպես PrintStik և չափվում է 1 դյույմ x 2 դյույմ x 11 դյույմ: Այն միանում է Bluetooth- ով և հնարավորություն է տալիս տպել նաև բջջայինով: Ավելին, այս տպիչը ներկառուցված է 20 թերթով: PrintStik- ը արտադրվում է Planon- ի կողմից:
  • Աշխարհի ամենամեծ պրինտերի չափսն է՝ 12 x 50 մ:
  • Պրինտերները կարող ենք օգտագործել նաև մթերքներ տպելու համար:

 

Տպիչներ կարող են օգտագործվել տպագիր սննդի համար, որը կարող եք ուտել: Այս տեսակի տպիչները հայտնի են որպես 3D կամ եռաչափ տպիչներ:

3D տպիչները կարող են ոչ միայն օգտագործվել սննդի տպագրման համար, այլև այնպիսի այլ իրեր, ինչպիսիք են իրական կյանքի տները, զենքերը, հագուստները, ոսկերչական իրերը եւ նույնիսկ արհեստական պրոթեզավորում, որոնք օգտագործվում են բժշկական մասնագիտության մեջ:

 

NASA- ն նույնիսկ ծրագրում է առաջադեմ 3D տպիչ արտադրել` օգնելու տիեզերագնացներին ապաստարաններ և գործիքներ ստեղծելիս:

Սահակ Սերվիս ընկերությունը հանդիսանալով ռուսական հայտնի Macroscop ընկերության գործընկեր, Ձեզ է ներկայացնում IP տեսախցիկների համար նախատեսված տեսագրման, տեսագրության ինդեքսավորման և դրա հետագա ինտելեկտուալ վերլուծության համար նախատեսված ծրագիրը: Այն տեղադրվում է արդեն իսկ գործող տեսահսկման համակարգի բազայի վրա:

Ծրագրի կարգավորման համար կպահանջվի ընդամենը 15-20 րոպե:

 

Նշենք Macroscop ծրագրի մոդուլները՝

 

  • այցելուների քանակի հաշվառում
  • աշխատակազմի ակտիվության վերահսկում
  • ինտերակտիվ որոնում ըստ դեմքի և հագուստի գույնի
  • բարձր ձայնի, աղմուկի դետեկտոր
  • ավտոմեքենայի պետհամարանիշի որոնում
  • ծխի և հրդեհի հայտնաբերում
  • մարդկանց հոսքի ինտենսիվության ջերմային քարտեզ

Ապրիլի 2-ին Երևանի ժամանակով ժամը 14:00-ին Բաղրամյան 69 հասցեում, տեղի ունեցավ Սահակ-Սերվիս ընկերության նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

Ընկերության հիմնադիր տնօրենը Հակոբ Յուրիի Սահակյանը իր դուստրերի Եվայի և Մարիայի օգնությամբ կտրեց կարմիր ժապավենը և հյուրերի ու աշխատակիցների ուղեկցությամբ բոլորը մտան նորաբաց խանութ:

Պարզվեց որ Ապրիլի 2-ը իզուր չէր ընտրված, որպես բացման օր: Ուղիղ 10 տարի առաջ, այս նույն օրը Հակոբ Սահակյանը ավելի համեստ պայմաններում Երևան քաղաքում բացեց իր առաջին գրասենյակը: Հիմնական գործունեությունը համակարգիչների սպասարկումն էր:

Կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով նոր հաճախորդներ և կարողանալով գոհացնել այդ հաճախորդների պահանջները Հակոբ Սահակյանը գրանցեց կազմակերպությունը, անվանելով այն՝ Սահակ-Սերվիս:

Հետագայում 2011-ին բացվեց ևս մեկ գրասենյակ: Կոմիտաս 3/123 հասցեում, որը դարձավ Սահակ-Սերվիս-ի սպասարկման կենտրոններից և գործում է մինչև օրս:

Այսօր չափում ենք թե ինչքան լավ ենք տիրապետում ստեղներին

Եթե դուք միշտ ցանկացել եք պարզել, թե ինչքան արագ եք մուտքագրում բառերը ստեղների միջոցով, ապա Սահակ-Սերվիսը առաջարկում է գնալ այս հղմամբ՝ http://10fastfingers.com և անցնել թեստավորումը, որի համար անհրաժեշտ է սեղմել "Start a Typing Test"-ը և լեզուների ցուցակում ընտրել Ձեր ցանկացած լեզուն, ընդ որում հայերենը նույնպես առկա է: Ընդհանուր տեստը տևում է ավելի քիչ, քան մեկ րոպե: Այս ընթացքում դուք պետք է տպեք, ինչքան հնարավոր է շատ բառեր, որոնք ցուցադրվում են վերևի հատվածում: Ավարտելուց հետո երևում է արդյունքը, որը ցույց է տալիս թե մեկ րոպեում քանի բառ եք կարողանում տպել: Այստեղ նաև հնարավորություն ունեք կիսվել ձեր տվյալներով ընկերների հետ Facebook-ում:

Բլումբերգ գործակալության տեղեկությունների համաձայն Մայքրոսոֆթ կորպորացիան էժանացրել է Windows 8.1 օպերացիոն համակարգի արժեքը OEM արտադրողների համար 70%-ով հասցնելով այն 50$-ից 15$-ի: Սակայն խոսքը գնում է այն սարքավորումների մասին, որոնց արժեքը չի գերազանցում 250$-ը: Ենթադրվում է, որ այս էժանացումը Մայքրոսոֆթ ընկերությանը հնարավորություն կտա մրցակցել «Քրոմոբուքերի» հետ: Քրոմբուքը՝ նեթբուքի մի տեսակ է, որն աշխատում է Chrome OS համակարգով:

Ինչպես նշում է The Verge գործակալությունը Մայքրոսոֆթը այդ քայլով փորձ է անում ավելացնել շուկայում Մայքրոսոֆթ օպերացիոն համակարգերի մասնաբաժինը: Օրինակ անցյալ տարի Մայքրոսոֆթը քննարկում էր Windows Phone և Windows RT լիցենզիաների անվճար տրամադրումը հեռախոս արտադրողներին: 

Ամենաարագագործ սուպերհամակարգիչը մոտ 330.000 անգամ արագ է քան Core i7 պրոցեսորով համակարգիչը: Միևնույն ժամանակ այն ծախսում է 89.000 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա:

Սուպերհամակարգիչները օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում: 54% արդյունաբերության, 23% հետազոտությունների, 17% գիտության և ուսուցման, 4% կառավարության և 3% այլ ոլորտներում:

Սուպերհամակարգիչների առաջին հորիզոնականն է զբաղեցնում չինական Tianhe-2 սուպերհամակարգիչը 33.862 տեռաֆլոպս արտադրողականությամբ, հոսանքի ծախսը 17.8 Մեգավատ, Հիշողությունը 1024 Տեռաբայթ, Միջուկների քանակը 3.120.000, օպերացիոն համակարգը Kylin Linux: Երկրորդ տեղում է գերմանական Juqueen սուպերհամակարգիչը 5008 տեռաֆլոպս արտադրողականությամբ, հոսանքի ծախսը 2.3 մեգավատ, հիշողությունը 459 Տեռաբայք, միջուկների քանակը 458.752, օպերացիոն համակարգը Linux: Եվ երրորդ տեղում է ամերիկյան Qequoia սուպերհամակարգիչը հետևյալ ցուցանիշներով՝ համապատասխանաբար 17.173 / 7.9 / 1572 / 1.572.864 / Red Hat Linux

ՏԱՔ ՍՏԵՂՆԵՐ

Windows օպերացիոն համակարգը պարունակում է բազմաթիվ օգտակար գործառույթներ: Ժամանակը խնայելու, աշխատանքը համակարգչով ավելի արդյունավետ և արագ դարձնելու համար օգտագործենք ոչ միայն մկնիկը, այլև կիրառենք <<տաք ստեղներ>>՝ ստեղների հատուկ կոմբինացիաներ, որոնք նախատեսված են պարզեցնելու եւ արագացնելու աշխատանքը:

 

Աշխատանք տեքստի հետ

 

Ctrl + A

  Նշել ամբողջը

Ctrl + C

Ctrl + Insert

  Պատճենել

Ctrl + V

Shift + Insert

  Տեղադրել

Ctrl + X
Shift + Delete

   Կտրել

Ctrl + ←
Ctrl + →

Անցում բառերով տեքստում: Աշխատում է ոչ միայն տեքստի խմբագրերում: Շատ հարմար է կիրառել նաև բրաուզերում՝ հասցեի տողում:

Ctrl+P

Տպում ենք փաստաթուղթը:

Shift + ←
Shift + →
Shift + ↑
Shift + ↓


  Տեքստի նշում

Ctrl + Shift + ←
Ctrl + Shift + →

  Տեքստում նշում բառերով

Home
End
Ctrl + Home
Ctrl + End

Անցում առաջինից-վերջին տողին տեքստում(կամ հակառակը):

⇧ Shift+↵ Enter

Տողի անջատում:

Ctrl+↵ Enter

Էջի անջատում:

Ctrl+⇧ Shift+Пробел

Հաստատուն բացատ:

Alt+TAB

Անցում ծրագրին

 


 

Աշխատանք Windows-ի հետ

 

Alt+ Shift

Փոխում ենք լեզուն:

⊞ Win  կամ Ctrl+Esc

Բացել/փակել <<Սկիզբ>>(Start) մենյուն:

⊞ Win+F կամ Ctrl+F

Բացել պատուհան որոնման համար:

⊞ Win+L

Կողպում ենք համակարգիչը:

⇧ Shift+Delete

Ջնջում ենք ֆայլն առանց վերականգնելու հնարավորության:

Ctrl+Z

Չեղարկում ենք (հետ)

Ctrl+Y

Չեղարկում ենք (առաջ)

Ctrl+A

Նշում ենք ամբողջը:

Ctrl+S կամ ⇧ Shift+F12

Պահպանում ենք:

Ctrl+W

Փակում ենք ընթացիկ պատուհանը:

Ctrl+R

Թարմացում

Alt+←

Հետ/առաջ

Alt+→

Հետ/առաջ

Alt+D

Նշում ենք բրաուզերում հասցեի տողում գրվածը:

Ctrl+P

Տպում ենք փաստաթուղթը:

WIN+E

Անցում <<Իմ Համակարգիչ>>-ին